Գաղտնիության քաղաքականություն
Ներածություն
Սույն «Գաղտնիության քաղաքականություն»-ը տալիս է մեր կողմից Ձեր անձնական տեղեկությունների օգտագործման նկարագրությունը:
Տեղեկությունների հավաքագրումը
Մենք կարող ենք հավաքագրել և պահել հետևյալ անձնական տեղեկությունները.
- էլ. փոստի հասցեն, անուն-ազգանունը, հեռախոսահամար(ներ)ը
- Բանկային ռեկվիզիտները, եթե պատվերի համար վճարումը կատարել եք բանկային փոխանցման միջոցով: Մենք ՉԵՆՔ տիրապետում Ձեր վճարային (կրեդիտային կամ դեբետային) քարտի որրևէ տվյալի, քանի որ առցանց վճարումները մեր կայքում իրականացվում են բացառապես ARCA վճարային համակարգի միջոցով:
- Կայքում Ձեր կատարած գնումների պատմությունը, նախընտրած ապրանքների ցանկը և այլն
- Առաքման հասցեն(ները), առաքման համար տրամադրված լրացուցիչ ինֆորմացիան
- Մեզ հետ կատարված նամակագրությունը :
Տեղեկությունների օգտագործումը
Մեզ համար անձնական տեղեկությունների հավաքագրման առաջնային նպատակը Ձեզ ապահով, հարմարավետ, արդյունավետ և անհատական ծառայություններ մատուցելն է: Սույնով Դուք համաձայնվում եք, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տեղեկությունները հետևյալի համար.
- Ձեր հայցած ծառայությունների և օգնության ապահովում
- Մեր ծառայությունների, բովանդակության և գովազդի որակի չափում և բարելավում
- Ոչ ստանդարտ իրավիճակներում զանգի կամ էլ. փոստի միջոցով հավելյալ տեղեկությունների ճշտում կամ հաղորդում
- Պատվերը հաստատող, սխալ լրացված դաշտերի մասին տեղեկացնող, ի պատասխան Ձեր հարցի ուղարկված և այլ տիպի էլեկտրոնային նամակների ուղարկում (օրինակ` պրոմո առաջարկներ, եթե բաժանորդագրված եք մեր ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ)
Տեղեկությունների չբացահայտումը
Ձեր կողմից մեզ տրամադրված տեղեկությունները համարվում են միանգամայն գաղտնի և չեն կարող տրամադրվել որևէ երրորդ կողմի: